Ցուցարարները դեմ են, որ միասնական թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը

Այս պահին Բաղրամյան փողոցում՝ ԱԺ մուտքի մոտ հավաքված են թվով 200 քաղաքացիներ, ովքեր գնացել են այնտեղ իրենց աջակցությունը հայտնելու այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, որն, ինչպես հայտնի է՝ քվորումի բացակայության պատճառով տեղի չունեցավ:

Ցուցարարներին մոտեցավ նախ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, այնուհետև խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Ավելի ուշ ԱԺ մոտ հավաքված ցուցարարներին միացան նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Վարդան Օսկանյանը ցուցարարներին ասաց, թե հնարավոր է մինչև նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումը քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով:

Այդ պահին ցուցարարները սկսեցին գոռալ՝ «Լևոն, նախագահ, Լևոն նախագահ»:

Ցուցարարների այդ վանկարկումները լսելուն պես Վարդան Օսկանյանն անմիջապես հեռացավ այդտեղից, իսկ Նաիրա Զոհրաբյանը սկսեց բացականչել՝ «Միասնական թեկնածու Գագիկ Ծառուկյան»:

Սակայն նրա ձայնը խեղդվեց ամբոխի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս