Դիմելու են էթիկայի հանձնաժողով

168.am-ի հարցին, թե արդյոք ենթադրելի՞ չէր, որ ՀԱԿ-ի նախաձեռնած Ընտրական և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելուն մասին հրավիրված արտահերթ նիստը չէր կայանալու, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք գիտեինք, մանավանդ որ հայտարարել էին: Գուշակելու մեծ հատկություն պետք չէր, որ այսպես կլինի, և մենք դրան պատրաստվել էինք: Հիմա նամակ ենք պատրաստում Էթիկայի  հանձնաժողովին, քանի որ խախտում կա՝ պատգամավորի պարտականությունների և էթիկայի հարցերի հետ կապված, ԱԺ նիստերը  գումարելու պարտավորության հետ: Այս բոլոր քայլերը մենք կնախաձեռնենք: Այն, ինչ իրենք կատարեցին, շատ ավելի մեծ հարված հասցրեցին մեր պետությանը, ցույց տվեցին, որ մենք ունենք մեծամասնություն, որը պարզապես անպատասխանատու է:

Այսինքն՝ շատ հստակ է, որ պետք է գան նիստերին, բայց չեն գալիս, և ասում են՝ այո՛, պարտավոր ենք, բայց չենք գալիս: Ավելի անպատասխանատու կեցվածք իշխանությունների կողմից՝ դժվար է պատկերացնել»:

Իսկ հարցին, թե ինչի՞ց էր վախենում ԱԺ մեծամասնությունը, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Իրենք վախենում էին պարզ բանից՝ ընտրական համակարգը փոխելուց: Եթե ընտրական համակարգը փոխվեց, իրավիճակն այնպես եղավ, որ իրենց վերարտադրման ռեսուրսը պակասեց, չեն պահպանի իրենց իշխանությունը: Իսկ դա վախենալու համար քի՞չ բան է»:

Տեսանյութեր

Լրահոս