Արտահերթ նիստը տապալվեց

ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից Ընտրական և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունն այսօր տապալվեց՝ քվորում չապահովելու պատճառով: ՀՀԿ խմբակցությունից ներկա էին միայն ԱԺ երկու փոխնախագահները՝ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը: ԲՀԿ-ից բացակայում էր վեց պատգամավոր: Հարցին, թե ի՞նչ քայլեր են պատրաստվում անել, ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը պատասխանեց, թե իրենք ինտեսիվ քննարկումների, կոնսուլտացիաների մեջ են քաղաքական ուժերի հետ, և հետագա քայլերի մասին կհայտնեն:

Իսկ հարցին, թե այն, որ ՀՀԿ պատգամավորները նախապես հայտարարել էին, որ այս նախաձեռնությունը ժամանակավրեպ է, արդյո՞ք նախաձեռնության հեղինակների համար ակնհայտ չէր, որ իրենց նախաձեռնությունը նման ճակատագիր է ունենալու, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Դա դեմագոգիա է: Իրենք կարող էին այդ խնդիրը կատարել, և ԵԽ ԽՎ-ի, ԵԱՀԿ-ի ակնկալիքները դա էր, որ իրենք նախագահական ընտրություններից առաջ բոլոր այն թերությունները, որոնք նկատվել էին՝ նաև ընտրացուցակների հետ կապված, պետք է շտկեին: Իրենք որևէ գործ չէին արել այդ ուղղությամբ, դրա համար ընդդիմությունը նախաձեռնեց այն, ինչ որ պետք է անեին իշխանությունները: Այն, որ նրանք ասում են, թե իբր ուշ է այդ փոփոխոթյունները կատարելու համար, ուղղակի դեմագոգիա է, որովհետև այն, ինչ որ մենք առաջարկում ենք, հեշտությամբ կարելի է  իրագործել շատ սեղմ ժամկետներում»:

Իսկ հարցադրմանը, թե արդյոք ակնհա՞յտ չէր իրենց համար, որ նիստը չի գումարվելու, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Ի՚՞չ է նշանակում՝ ակնհայտ էր: Այսինքն՝ ակնհայտ էր, որ հանրապետականները ոտնահարելու են սահմանադրությո՞ւնը: Եվ Դուք ուզում եք ասել, որ մենք պետք է հրաժարվեի»նք արտահերթ նիստին մասնակցելուց»:

 

Տեսանյութեր

Լրահոս