Ալեքսանդր Արզումանյանի հարցն արդեն բարոյական դաշտում է
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվում է խորհրդարանական հանձնաժողովներից դուրս գալ, մինչդեռ «Ժառանգության» քարտուղար Զարուհի Փոստանջյանը պահանջում է, որ նա դուրս գա հանձնաժողովներից: Ի՞նչ է անելու «Ժառանգությունն» այս պարագայում:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցադրմանն ի պատասխան, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Պարոն Արզումանյանը շատ լավ պատգամավոր է, և այդ հարցն արդեն գտնվում է բարոյական դաշտում: «Ժառանգություն խմբակցությունն» ինքը կորոշի այս հարցի լուծումը: Ես պետք է կենտրոնանամ ուրիշ հարցերի վրա: Պիտի կենտրոնանամ այն հարցի վրա, որ փետրվարի 18-ին մենք երկրում ունենանք էապես նոր վիճակ»: