
Ծիրանը` ամենաօգտակար միրգ

Գիտնականներն ու բժիշկները ծիրանը համարել են ամենաօգտակար միրգը: Ինչպես հաղորդում է «Аргументы и факты»-ին, գիտնականները նշել են, որ ծիրանը դրական ազդեցություն է թողնում սրտի աշխատանքի, արյունատար անոթների, տեսողության վրա, ինչպես նաև նպաստում է օրգանիզմից վնասակար նյութերի հեռացմանը:
Գիտնականների խոսքով` այս ամենը ծիրանում պարունակվող C խմբի վիտամինների ու կալիումի շնորհիվ է:
«Аргументы и факты»-ին նաև նշում է, որ ծիրանը նպաստում է օրգանիզմից ջրի դուրս գալուն՝ դրանով իսկ նվազեցնելով օրգանիզմի ծանրաբեռնվածությունը: Այն պահպանում է արյունատար անոթների էլաստիկությունն ու նրանց առողջությունը: