Բաժիններ՝

«Օրենքկոտրուկ». նոր մեդիա-խաղ մամուլի օրենքների մասին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին Հանրային լրագրության ակումբում տեղի ունեցավ «Օրենքկոտրուկ» մեդիա-խաղի շնորհանդեսը: «Օրենքկոտրուկ»-ը (LawCracker) ակումբի ստեղծած երրորդ խաղն է: Այն նպատակն է կրթել հանրությանը՝ ամրապնդելով ԶԼՄ- օրենսդրության վերաբերյալ գիտելիքները:

Խաղը պարունակում է 40-ից ավելի հարց, որոնք կապված են լրատվական դաշտի և օրենքի կարգավորումների հետ: Յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար տրվում է չորս տարբերակ:

Խաղի շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց նաև «Իմ լուրերը» (mynews.am) կայքը, որտեղ այցելելով կարելի է խաղին մասնակցել:

Նշենք, որ «Իմ լուրերը» հանրային թղթակցության առաջին խաղաֆիկացված կայքն է Հայաստանում, որը գործարկվել է այս տարի հունվար ամսին: Այն ոչ պրոֆեսիոնալ լրագրողների համար սոցիալական, քաղաքական, բնապահպանական, մշակութային և այլ թեմաների լուսաբանման հարթակ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս