Բաժիններ՝

ՌԴ Էներգետիկայի նախարարությունը կանխատեսել է գազի արտահանման ծավալների կրճատում

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը կանխատեսել է 2012թ. գազի արտահանման ծավալների կրճատում՝ 4-5 տոկոսով՝նախորդ տարվա համեմատ: Այդ մասին տեղեկացրել է գերատեսչության ղեկավար Ալեքսեյ Նովակը:

2011թ. արտահանման աճը կազմել է 20 մլրդ խմ: Նովակի խոսքով, ընթացիկ տարում՝ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, պատկերը փոխվեց եվրոպական երկրներում «օբյեկտիվ տնտեսական դժվարությունների» պատճառով: Բացի այդ, բացասական ազդեցություն ունեցավ նաև Լիբիայից գազի մատակարարումը:

Նովակը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանը գազի մատակարարման ծավալները կավելացնի նաև Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ հեղուկ գազի մատակարարման հաշվին: 2018թ. այդ տեսակ գազի մատակարարման ծավալները կկազմեն 10-15 մլն տոննա:

Նախարարը նաև հավելել է, որ նախարարությունն ուսումնասիրում է «Գազպրոմի»՝ հեղուկ գազի արտահանման մենաշնորհի հարցը: Համապատասխան առաջարկ է ներկայացրել «Նովատեք» ընկերությունը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Ռուսաստանի վիճվարչության տվյալների համաձայն, 2011թ. ընթացքում  Ռուսաստանը արտահանել է 196.8 մլրդ խմ գազ: Այդ ցուցանիշն ընդհանուր արդյունահանման ծավալի 1/3-րդն է:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ 2012թ. առաջին 8 ամիսների ընթացքում  Ռուսաստանում կրճատվել է գազի արդյունահանումը: Հունվար-օգոստոս ժամանակաշրջանում, արդյունահանման ծավալներն անկում են ապրել 3.4%-ով:

Էներգետիկայի նախարարության կանխատեսման համաձայն՝ 2012թ. ընթացքում Ռուսաստանում գազի արդյունահանումը 670-ից կհասնի 697 մլրդ խմ-ի, իսկ արտահանման աճը կկազմի 11.8%: 2015թ. գազի արդյունահանումը պետք է աճի մինչև 726-755 մլրդ խմ-ի՝ կախված նավթի գներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս