Բաժիններ՝

ԱՎԾ-ն շարունակում է պնդել, որ արտահանումն աճում է

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումն աճել է 7.3%-ով և կազմել 1 միլիարդ 166 միլիոն դրամ։

Նույն աղբյուրի համաձայն, ներմուծումն ավելի ցածր տեմպով է աճել՝ 2.1%-ով։ Չնայած դրան, ներմուծման ծավալները շուրջ 3 անգամ գերազանցում են արտահանմանը՝ կազմելով 3 միլիարդ 437 միլիոն դոլար։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը հունվարի վերջի դրությամբ 2 միլիարդ 271 միլիոն դոլար է։

Նշենք, սակայն, որ ԱՎԾ-ի կողմից հրապարակված արտահանման ցուցանիշը միանշանակ ընդունել չի կարելի։ Օրինակ՝ Ազգային վիճակագրական ծառայությունն իր նախորդ զեկույցում նշել էր, որ 2012թ. հունվար-սեպտեմբերին արտահանումն աճել է 6%-ով և կազմել 1 միլիարդ 32 միլիոն դոլար։ Մինչդեռ ՊԵԿ մաքսային կոմիտեի տվյալներով՝ այդ ամիսներին արտահանման ծավալը կազմել էր 971.9 միլիոն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 982.9 միլիոն դոլարի դիմաց: Այսինքն՝ նվազել էր 1.1%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս