Բաժիններ՝

Ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել

Նոյեմբերի 21-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ, տեղի կունենա Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մարտիրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Սուսաննա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի, 2,6 կետերով այն բանի համար, որ նա Գյումրի քաղաքի բնակչուհի Հ.Մուրադյանին ստիպել է Թուրքիայի «Իշիկ» հյուրանոցում մարմնավաճառությամբ զբաղվել, նրան շուրջ չորս ամիս դրդել և պահել է պոռնկության շահագործման մեջ, ստանալով մարմնավաճառությամբ վաստակած շուրջ 7500 ԱՄՆ դոլար գումար:

Մարտիրոսյանը կալանավորված է:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս