Բաժիններ՝

Տնտեսագետ. Սահմանի վրա ԱԱՀ-ի գանձման պահանջը ազատ միջոցների խնդիր է առաջացնում

Տնտեսագետ Հայկ Բալանյանը դրական է վերաբերվում նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի առաջարկին՝ վերացնել սահմանի վրա ԱԱՀ-ի գանձման պահանջը։

Ինչպես 168.am-ին փոխանցեց տնտեսագետը, առաջին հերթին՝ դա կավելացնի ձեռնարկությունների շրջանառու միջոցները, քանի որ հարկերի վճարումն արդեն կկատարվի իրացմանը զուգահեռ, և ոչ թե՝ դեռ ոչինչ չվաճառած: «Դա անընդհատ ազատ միջոցների խնդիր է առաջացնում, հատկապես մանր և միջին բիզնեսի համար: Նկատի ունենալով մեր բանկային ոլորտի տոկոսները և տնտեսության թերվարկավորումը` շրջանառու միջոցների ավելացումը խթան կհանդիսանա մեր բիզնեսի համար»,- ասաց Բալանյանը:

Ինչ վերաբերում է Մաքսայինի աշխատողների կողմից սահմանին ներմուծված ապրանքների գնի որոշման խնդրին, ապա, ըստ Բալանյանի, այդ հարցը հարկի գանձումը սահմանին վերացնելու արդյունքում չի լուծվի: «Դա այլ վարչարարական խնդիրների հետ է կապված, սակայն այդ խնդիրը պակաս կարևոր չի, քան հարկի վճարման պահը: Ընդ որում, դա վերաբերում է ինչպես՝ ոչ արտոնյալ ներմուծողների կողմից ներմուծվող ապրանքների արժեքի ուռճացմանը, այնպես էլ՝ արտոնյալների ներմուծման քանակական և գնային թերհայտարարագրմանը: Զորօրինակ, ասենք, բանանների ներմուծում-արտահանումը, ես կուզենայի տեսնել, թե ինչպես է իրականում կատարվում ֆիզիկապես»,- ասաց Հ. Բալանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս