Թել Ավիվում սպանվել է ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգության աշխատակիցը
Անհայտ անձը հարձակվել է Թել Ավիվում ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգության աշխատակցի վրա և դանակահարել նրան: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ անվտանգության աշխատակիցը մահացել է հրազենային վնասվածքից, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել:
Մինչ հարձակումն անվտանգության աշխատակիցը, որպես նախազգուշացում, մի քանի անգամ օդ է կրակել: