Հրաժարական չի տալիս

Մեր տեղեկություններով` ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանին հետ կանչելու` «Ժառանգություն» խմբակցության փորձերն առայժմ անհաջողության են մատնվում: Թեև «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն ասում են, որ Արզումանյանին փոխարինելու հետ կապված իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն խնդիրն այն է, որ Ալեքսանդր Արզումանյանն ամեն տեղ հայտարարում է, որ ինքը մտադիր չէ հրաժարական տալ:

ԱԺ կանոնակարգ-օրենքը ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի և փոխնախագահի փոփոխության այլ կարգ չի սահմանում: Նա նաև սպառնում է դիմել միջազգային կառույցներին, եթե խորհրդարանում փորձեն հակաիրավական որոշումներ կայացնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930