Քոչարյանն ու օլիգարխիան

«Ընդհանրապես շատ հետաքրքիր է, որ նախկին նախագահ Քոչարյանը շատ լավ է տեղյակ օլիգարխների հիմնախնդրից, որովհետև, դժբախտաբար, հենց Քոչարյանի կառավարման տարիներին օլիգարխիկ համակարգն այդքան հզորացավ»,- երեկ կայացած ասուլիսում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը, ըստ որի` մեծամասնական ընտրակարգը նպաստում է ֆեոդալիզմի զարգացմանը:

«Կարծում եմ` նախկին նախագահ Քոչարյանի գաղափարները պետք է ողջունել, բայց պետք է հիշել, որ նա նախկին նախագահն է: Ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում նախկին նախագահներ Քլինթոնը կամ Բուշն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, բայց ներկայիս նախագահն է, որ իրականացնում է երկրի կառավարումը»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս