Բաժիններ՝

Համատեղ ուժերով՝ ընդդեմ ցեցի

Ագրոգյուղացիական միավորումն ու ՀՀ գյուղնախարարությունը կարծես համագործակցության եզրեր են գտել: Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանի հետ 168.am-ի ունեցած զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Ագրոգյուղացիական միավորումը բանակցություններ է վարում ՀՀ գյուղնախարարության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:

Հրաչյա Բերբերյանը տեղեկացրեց, որ բանակցություններն ուղղված են ներկայիս գյուղատնտեսական խնդիրներին, մասնավորապես՝ մորմազգի մշակաբույսերի շրջանում տարածված ցեց հիվանդությանը:

«Մենք ցեց հիվանդությունը վերացնելու համար առաջարկում ենք երկու մոնոպլան՝ ընթացիկ տարվա սրսկումների համար, ինչպես նաև  գյուղացիներին սոխի անվճար սերմացուի տրամադրում»,- ասաց Հրաչյա Բերբերյանը: Ըստ մեր զրուցակցի՝ սոխն այն մշակաբույսն է, որն ախտահանիչ գործառույթ է իրականացնում, ուստի այդ մշակաբույսի՝ մի քանի տարի շարունակ ցեցով վարակված տարածքներում մշակելը, թույլ կտա տվյալ տարածքներից հիվանդությունը ամբողջությամբ վերացնել:

Հիշեցնենք, որ ցեցով արդեն իսկ հիվանդ են Մասիսի տարածաշրջանի 45 գյուղի հողատարածքները: «Սա և ծախսատար մշակաբույս է, և շահութաբեր: Մենք գյուղացիներին տրամադրելու ենք այն սերմերը, որոնք Հայաստանում սորտափորձարկում արդեն անցել են: Հնարավոր է նաև, որ ներմուծվեն էլիտար տեսակի սոխի սերմացուներ»,- ասաց Հ. Բերբերյանը:

Թե ո՞ր երկրից, ո՞ր ապրանքանիշի և ի՞նչ քանակությամբ  սերմացու կներկրվի Հայաստան, Հ. Բերբերյանը չմանրամասնեց, միայն նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի հետ բանակցությունները դեռ շարունակվում են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս