Անկանոն քունը՝ շիզոֆրենիայի պատճառ
Անկանոն քունը կարող է շիզոֆրենիայի որոշ նշանների պատճառ դառնալ: Ինչպես հաղորդում է «Аргументы и факты»-ն, հետազոտությունների արդյունքում այս եզրակացությանն են հանգել բրիտանացի գիտնականները: Նյարդաբանները, ուսումնասիրելով քնի խանգարումների ու շիզոֆրենիայի միջև կապը, հայտնաբերել են, որ անկանոն քունը կարող է շիզոֆրենիայի որոշ նշանների ի հայտ գալու պատճառ դառնալ, իսկ քնի շարունակական խանգարումները կարող են հոգեկան խանգարումներ առաջացնել:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են քնի խանգարումների ազդեցությունները կրծողների վրա: Պարզվել է, որ անբավարար քունը ազդում է տրամադրության, ուշադրության, ինչպես նաև սթրեսի հաճախականության վրա: Ավելին, այն կարող է մղձավանջների, հիշողության կորստի պատճառ դառնալ: Այս նշաններն, ըստ, «Аргументы и факты»-ի, կապված են շիզոֆրենիայի հետ: Հետազոտության հեղինակներն նաև նշել են, որ անկանոն քնի արդյունում ուղեղի նկարը շատ նման է շիզոֆրենիայով հիվանդի ուղեղի նկարին: