Ջուր աղտոտելով՝ դու շատ գումար ես ստանում. պետությունը նախընտրում է այս ճանապարհը

Հայաստանի համար լուրջ ահազանգ են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրերի կանխատեսումները, համաձայն որոնց՝ մինչև 2030-ը Հայաստանի գետերի ամբողջ հոսքը նվազելու է 6,7%-ով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էկոլուր» հ՞կ նախագահ Ինգա Զառաֆյանը:

«Մեզ համար սա լուրջ ահազանգ է, որին մենք պետք է ոչ միայն ուղղակի նայենք ու սպասենք, թե ինչ պետք է լինի, այլ պետք է անմիջապես կառավարությունը մտածի՝ ինչ պետք է մենք անենք այդպիսի ծանր հետևանքները մեղմացնելու համար: Եթե այդպիսի վիճակ մենք ուենանք, ի՞նչ պետք է անենք: Մենք էլ ոչ մի բան չենք անում»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանը հասել նման վիճակի, Ինգա Զառաֆյանը պատասխանեց, որ վիճակը մի քանի գործոնների հետևանք են.

«Դրանք լուրջ ուսումնասիրման կարիք ունեն: Պետք է ջրի օգտագործման ամբողջ քաղաքականությունը փոխվի: Կառավարության և ընդհանրապես պետության մոտեցումները պետք է ուրիշ լինեն: Դու պետք է իմանաս, որ դու պետք է պահպանես մաքուր ջուրը, բայց ոչ ոք չի պահպանում, որովհետև ջրի պահպանումը և օգտագործումը շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում: Ջուր աղտոտելով՝ դու շատ գումար ես ստանում. պետությունը նախընտրում է այս ճանապարհը: Սա է հարցը, իսկ այն, ինչ գրված է մեր օրենսդրության մեջ և կայուն զարգացման կոնցեպցիայում, ընդհանրապես չի կատարվում: Չի կատարվում, ու վերջ»:

 

Տեսանյութեր

Լրահոս