
«Օպելները» բախվել են իրար. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Դիմիտրով 78/11 հասցեի դիմաց բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 42 ՕՕ 591 համարանիշի և «Օպել Աստռա» մակնիշի ժամանակավոր (տրանզիտ) համարանիշով ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք: Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է քննչական միջոցառումներ՝ պարզելու համար վարորդների և վիրավորների ինքնությունը:
shamshyan.com