Հայաստանի ավագ դպրոցները կունենան Wi-Fi 2013 թվականին
2013 թվականին Հայաստանի ավագ դպրոցները կապահովվեն Wi-Fi (անլար) ինտերնետ կապով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած «Պաշարների շտեմարան» (http://lib.armedu.am) կայքի շնորհանդեսի ժամանակ հայտնել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նախարարի՝ այս տարի ամենահաս ինտերնետով ապահովվել են ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունները, ինչպես նաև կրթօջախներում ձևավորվել են նոր համակարգչային լսարաններ:
«Ցանցի ապահովումը դպրոցներում պետք է տեղի ունենար այս տարի, սակայն որոշվեց, որ Wi-Fi-ով նախ կապահովվել բուհերը, այնուհետև դպրոցները»,- ասել է նախարարը: