Ի՞նչ է իրականում ասել վարչապետը

«Կարծում եմ` անպարկեշտ կեցվածք է խեղաթյուրել վարչապետի խոսքը և ներկայացնել բաներ, որ վարչապետը չի ասել»,- ըստ news.am-ի, այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Խոսքը վերաբերում էր լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասել է, թե անապահով ընտանիքների աշխատունակ անձինք նախընտրում են ստանալ 30-50 հազար դրամ նպաստ, քան աշխատել ու ստանալ 100-120 հազար դրամ աշխատավարձ:

Գ. Մինասյանը հավաստիացրել է, որ Տիգրան Սարգսյանը նման բան չի ասել։ «Իհա՛րկե ոչ, ես իսկապես ցավում եմ այդ լրատվամիջոցի համար: Պարկեշտությունը ենթադրում էր նախ՝ նայել Կառավարության կայքը, որտեղ դրված է, թե ինչ է ասել վարչապետը Տնտեսագիտական համալսարանում: Կարծում եմ` անպարկեշտ կեցվածք է՝ խեղաթյուրել վարչապետի խոսքը և ներկայացնել բաներ, որ վարչապետը չի ասել»,- ասել է նա։

Ստորև մեջբերում ենք Կառավարության պաշտոնական կայքի հաղորդագրության համապատասխան հատվածը։

«  «Վարչապետի խոսքով՝ հաջորդ խնդիրը սոցիալապես խոցելի ընտանիքների աշխատունակ անձանց աշխատանքով ապահովելն է: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս առումով բարդ հոգեբանական իրավիճակ է ստեղծվել. անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ: «Պետք է հաղթահարենք այս հոգեբանական բարդույթը, որպեսզի մարդն իր աշխատանքով ապահովի իր ընտանիքի կենսունակությունը»,– նշել է գործադիրի ղեկավարը»:

Ստացվում է, որ «պատրաստ չեն աշխատել» արտահայտությունը կարելի է հասկանալ ամեն կերպ, բացի «չեն ցանկանում աշխատել» տարբերակից։ Իրոք որ, մեր պետական այրերի մտածելակերպը խիստ յուրօրինակ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930