Հայ առաքելական եկեղեցին լրիվ է մոռացել իր նշանակությունը
Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ Արտակ Մինասյանը մեր խմբագրության էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկել, որում մասնավորապես ասված է.
«Նկարում, որը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը և խնդրում հրապարակել, պատկերված է Սևանի Վազգենյան դպրատան ավտոմեքենայի կայանման կտրոնի սկանը: Զարհուրելի է այն հանգամանքը, որ կտրոնի վրա որպես այն վաճառող կազմակերպության անվանում նշված է Մայր աթոռ Սբ. Էջմիածինը:
Հայ առաքելական եկեղեցին լրիվ է մոռացել իր նշանակությունը և կամաց-կամաց վերածվում է սովորական մի ՍՊԸ-ի: