Վ. Սողոմոնյան. «Ինչո՞ւ պետք է Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը, Երևանը թողած, հանդիպեն արտասահմանում»

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հերքել է հրապարակումներն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են արտեկրում:

«Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր: Թերևս, կարող էի բավարարվել այս կարճ պատասխանով, բայց կուզենայի մի հրետորական հարց տալ. իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Երևանը թողած, հանդիպեն արտասահմանում: Կոնսպիրատիվ տեսության սիրահարներին առաջարկում եմ թողնել այս թեման և դադարեցնել խորհրդավոր հանդիպումների փնտրտուքը, առավել ևս` օտար երկրներում: Վստահ եմ, դա անպտուղ զբաղմունք է»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս