Դոլարը փոքր-ինչ թանկացավ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 19-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,01%-ով: Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 3.700.000 դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-406.25 դրամով և վաճառվում է 407.5-409 դրամով: