Բաժիններ՝

Ամեն տարի մահանում է վաղաժամ ծնված 1.1 միլիոն երեխա

Փորձագետները զգուշացնում են, որ անհրաժեշտ են նոր հետազոտություններ, որոնք թույլ կտան պարզել` ինչպես նվազեցնել վաղաժամ ծնունդների թիվը: Ըստ BBC-ի, վաղաժամ ծնունդը մինչև 5 տարեկան երեխաների մահացության երկրորդ պատճառն է: Փորձագետները, որոնց հոդվածը հրապարակվել է «Lancet» ամսագրում, նշում են, որ վաղաժամ ծնունդների պատճառները դեռևս բացահայտված չեն, հետևաբար՝ նոր հետազոտությունների կարիք կա:

BBC-ի հաղորդմամբ`ամեն տարի ողջ աշխարհում 15 միլիոն երեխա է ծնվում մինչև հղիության 37-րդ շաբաթը: Ամեն տարի մահանում է վաղաժամ ծնված 1.1 միլիոն երեխա:

«Մինչև չձեռնարկվեն քայլեր՝ հասկանալու համար վաղաժամ ծնունդների պատճառը, ինչպես նաև՝ դրա հետևանքները երեխայի ու մոր առողջության վրա, վաղաժամ ծնունդները կշարունակեն մնալ առողջական գլխավոր խնդիրներից մեկը, որից ոչ մի երկիր ապահովագրված չէ»,- նշել են փորձագետները:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս