«Ես կողմնակից եմ որ Լևոն Տեր-Պետրոսյանը դնի իր թեկնածությունը». Վահագն Խաչատրյան
ՀԱԿ խմբակցության անդամ Վահագն Խաչատրյանն այսօր ասուլիսում հայտարարեց, թե ինքը քաղաքական մրցակցության կողմնակից է: Հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը հանդես կգա՞ միասնական թեկնածուով, թե՞ կսատարի ընդդիմադիր ուժերի այլ թեկնածուներին, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ինձ համար մեկ միասնական թեկնածուի գաղափարը չի ոգևորում և ես այդ ամենի մեջ չունեմ իմ մասնակցությունը, սակայն խմբակցությունում դեռ որոշում վերջնական չի կայացվել: Լևոն Տեր-Պետրոսյանը կորոշի, և մենք կհրապարակենք մեր որոշումը»:
Նաև հավելելց. «Այս նախընտրական մրցակցության մեջ շատ հնարավոր է մեկ թեկնածուի փոխարեն մի քանի թեկնածուով հանդես գալու կարիք լինի՝ զուտ ձայների ռեալ սեկտոր վերցնելու նպատակով, սակայն ես քաղաքական տեխնոլոգ չեմ ու այդ հարցերի մեջ չեմ խորանում»:
Լրագրողներից մեկը հիշեցրեց ՀԱԿ վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե հաջորդ հանրահավաքը կլինի այն ժամանակ, երբ երկրում արտահերթ իրավիճակ ստեղծվի, և հետաքրքրվեց՝ ՀԱԿ-ի չորս ակտիվիստների նկատմամբ դատավճիռն արտահերթ հանրհավաքի առիթ չէ՞ Ի պատասխան, Վահագն Խաչատրյանն ասաց. «Ճիշտ եք, ու հիմա այդ հարցը մեզ մոտ քննարկվում է: Մենք կարծում էինք, որ բոլոր դեպքերում այս իշխանություններն այլ վճիռ կկայացնեին»:
Հարցին, թե արդյոք Դուք ունե՞ք անձնական կարծիք նախագահի թեկնածուների վերաբերյալ, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես կողմնակից եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դնի իր թեկնածությունը: Ես նրան եմ տեսնում հավանական թեկնածու»: