Ավտոմեքենաները բախվել են ճանապարհի բետոնե քարերին և հայտնվել դաշտում

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, մի քանի ավտոտրանսպորտային միջոցների վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 86 կմ հատվածում Ռյա Թազա-Ալագյազ գյուղերի ճանապարհին միանգամից 9 ավտոմեքենա բախվել են իրար: Ավտոմեքենաների մի մասը բախվել են ճանապարհի բետոնե քարերին և հայտնվել դաշտում:

Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն էր, իսկ ՃանՇինի պատասխանատուները ընդհանրապես աղի և ավազի լցման աշխատանքներ չեն կատարել: Նրանք պետք է սառած ճանապարհին աղ և ավազ շաղ տային: Այս պահի տվյալներով 1 հոգի տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց:

Վթարի ենթարկված մի քանի ավտոմեքենաների վարորդներ, չսպասելով ԱՊՊԱ-ի ներկայացուցիչների ժամանմանը, քաղաքացիների և ՃՈ աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերել դաշտից և մեկնել:

shamshyan.com

 

Տեսանյութեր

Լրահոս