Բաժիններ՝

Սերոբ Բոզոյանը բողոքարկել է դատավճիռը

Հայտնի «Փուչիկների գործով» միակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել: Պաշտպանի խոսքով, վերաքննիչ բողոքում կողմը միջնորդում է բեկանել դատավճիռը միայն պատժաչափի մասով և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել (ամբաստանյալը լիովին ընդունել է մեղադրանքը, և գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով): Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Պաշտպանը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանը՝ պատիժ նշանակելիս, մասնավորապես, անտեսել է իր պաշտպանյալի ախտորոշումը՝ նա տառապում է ուռուցքային հիվանդությամբ, ներկայումս Ս. Բոզոյանը արնահոսում է և վիրահատության կարիք ունի:

Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախընտրական միջոցառման ժամանակ ամբաստանյալի կողմից գազալցված, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող փուչիկները բոցավառվել էին, ինչի հետևանքով նույն օրը 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, կայացրած հոկտեմբերի 17-ի դատավճռով Սերոբ Բոզոյանը դատապարտվել էր ազատազրկման 1 տարի ժամկետով՝ կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս