Սպանվել է Հայաստանի փաստաբանների պալատի անդամը

NEWS.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Վանաձորի մերձակա գյուղերից մեկում. Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում դիակ է հայտնաբերվել բռնության հետքերով: Ըստ լուրերի՝ նույն ռեստորանի սեղանակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և կողմերից մեկը դանակով հարվածներ է հասցրել մյուսին, ով տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունը հաստատել է կայքի տեղեկությունը` հավելելով, որ սպանվածը Երևանի բնակիչ, 1963թ. ծնված Սամվել Շարբաթյանն է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սամվել Շարբաթյանը Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:

Տեսանյութեր

Լրահոս