Բաժիններ՝

Dasaran.am-ին արդեն միացել է 472 դպրոց

Հայաստանի 9 մարզերի քաղաքային բոլոր համայնքների հանրակրթական դպրոցները արդեն Dasaran.am կրթական ծրագրի ցանցում են: Այս մասին 168.am-ին տեղեկացնում է Dasaran.am-ի հանրային կապերի պատասխանատու Գայանե Գալստյանը:

Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Սյունիքի մարզի քաղաքային դպրոցների, ինչպես նաև բոլոր մարզերի գյուղական դպրոցների փուլային ներգրավումը: Dasaran.am-ի շնորհիվ  ծնողները կարող են երեխաների առաջընթացի վերահսկողություն իրականացնել: Կայքն օգնում է նաև դպրոցների թափանցիկություն ապահովվել ու նվազեցել կոռուպցիոն ռիսկերը:

Համաձայն Dasaran.am կայքի վերլուծության՝ այն աշակերտները, որոնց ծնողները շուրջ 3 ամիս օգտվում են Dasaran.am-ի ծառայություններից, գրանցում են առաջընթացի 13% աճ և բացակայությունների 22% նվազում, ինչը ևս փաստում է ծառայության անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:

Նշենք, որ Dasaran.am-ի աշխատակազմը 2012թ. մարտից ի վեր վերապատրաստումներ է անցկացրել ՀՀ մարզերի քաղաքներում և տեղի դպրոցների անձնակազմին ծանոթացրել օպերատորների, ուսուցիչների և տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքին:

Նշենք, որ վերջին տվյալներով կայքն ունի 212.000 գրանցված ծնող և նույնքան աշակերտ, միջինում 1.350.000 ամսական այցելու և 19.500.000 ամսական էջադիտում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս