ԲՀԿ-ն սատարելու է ՀՀԿ-ի թեկնածուին

ԳԱԼԱ-ի  տեղեկություններով` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սատարելու է թիվ 35 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Արման Սահակյանին: Ըստ կայքի՝ այս մասին Բալասանյանը պաշտոնապես կհայտարարի այսօր կամ վաղը:

Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 35 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են ՀՀԿ-ից Արման Սահակյանը և ՀԱԿ-ից Մուրադ Գրիգորյանը:

Կայքը նկատում է, որ Բալասանյանի որոշումը հատկապես հետաքրքրական է ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների ներկա փուլում:

Նաև հիշեցնում է, որ նախընտրական քարոզչության առաջին օրը ՀԱԿ Գյումրու գրասենյակում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ՀԱԿ թեկնածուն` Մուրադ Գրիգորյանը, հայտարարել էր, որ թեև քաղաքական որոշում չկա, բայց բոլոր ընդդիմադիր ուժերը Գյումրիում իրեն են սատարելու: Իսկ նախօրեին Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ` Ազատանում նախընտրական քարոզչության մասնակցելուց հետո, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ և ՀՀՇ վարչության նախագան Արամ Մանուկյանը համոզմունքէր հայտնել, որ ԲՀԿ-ն սատարելու է ՀԱԿ-ի թեկնածուին:

«Հիմա պարզվում է, որ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը սատարելու է ոչ թե ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանին, այլ ՀՀԿ-ական Արման Սահակյանին: Այս երևույթը հետաքրքիր է նաև նրանով, որ Սամվել Բալասանյանը մի քանի օր առաջ է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ վերջինիս Գյումրի կատարած այցելության ժամանակ»,- ընդգծում է կայքը:

Տեսանյութեր

Լրահոս