Մզվածքային ափիոն՝ մաքսային հսկողությունից թաքցնելով
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, շարունակվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ղոլամի Ակահ Ռուդփիշիի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ Ղոլամի Ակահ Ռուդփիշիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի ՀՀ մաքսային սահմանով, մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան է տեղափոխել 10,8գրամ «մզվածքային ափիոն» տեսակի թմրամիջոց:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի և 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, խափանման միջոց ընտրելով կալանավորումը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:
«Փաստինֆո»