Բաժիններ՝

Ռոնալդուն իսկական պրոֆեսիոնալ է. Այտոր Կարանկա

Մադրիդի «Ռեալի» երկրորդ մարզիչ Այտոր Կարանկան գովել է թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուին և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

«Մեր բախտը բերել է, որ Ռոնալդուի պես ֆուտբոլիստ ունենք: Նա իսկական պրոֆեսիոնալ, ինչի մասին խոսում են նրա արդյունքները: Բացի այդ Կրիշտիանոն հրաշալի մարդ է: Յուրաքանչյուր օր նա փորձում է կատարելագործվել: Նաև կարծում եմ, որ Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նրա հետ: Ինչպես և Ռոնալդուի դեպքում, ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպիսի մարդ է նա իրականում», – Կարանկայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս