Բաժիններ՝

Լորիսը կարող է տեղափոխվել Միլան

«Տոտենհեմի» 25-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը: Հիմնական տարբերակ է նշվում «Միլանը», փոխանցում է Sky Sports-ը:

Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահը 2012 թվականի ամռանն էր տեղափոխվել լոնդոնյան ակումբ, սակայն այդպես էլ չի կարողանում ամրապնդել իր տեղը հիմնական կազմում:

Ֆրանսիացի դարպասապահը, ով խիստ դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից, կարող է «Միլանին» բաժին հասնել 10 մլն եվրոյի դիմաց:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս