Ըստ Forbes-ի, Հայաստանը 77-րդն է բիզնեսով զբաղվելու lամար ամենալավ երկրների շարքում
Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի 100 երկրների ցանկը, որոնք լավագույնն են բիզնեսով զբաղվելու համար։ Հայաստանն այդ ցանկում զբաղեցրել է 77-րդ տեղը։
Զեկույցը կազմվում է 10 չափանիշների հիման վրա, որոնց թվում են հարկային բեռը, կոռուպցիայի մակարդակը, անձնական ազատությունը և այլն։ Տարածաշրջանի երկրներից Հայաստանից առաջ են անցել Ադրբեջանը (73-րդ տեղ) և Վրաստանը (50-րդ տեղ)։ Ռուսաստանը առաջին 100-ի ցանկում ընդհանրապես տեղ չի գտել։
Բիզնեսով զբաղվելու համար ամենահարմար երկիրը, ըստ Forbes-ի, Նոր Զելանդիան է։ Նրան հաջորդում են Դանիան, Հոնգ Կոնգը և Սինգապուրը։