Գվարդիոլան պատրաստվում է իր գործակալի հետ քննարկել մարզչական կարիերան վերսկսելու հարցը
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նախատեսում է ամանորյա արձակուրդներն անցկացնել Բարսելոնայում։ Իսպանացի մասնագետը արդեն իսկ կապնվել է իր գործակալ Խոսե Օրոբիջի հետ և համաձայնեցրել նրա հետ հանդիպումների օրերը։ Հաղորդում է AS-ն։
Բանակցությունների թեման կլինի Գվարդիոլայի նոր աշխատավայրի հարցը։ Օրոբիջն այս պահին բազմաթիվ ֆանտաստիկ առաջարկներ ունի՝ ստացած եվրոպական գրանդ-ակումբներից։ Գվարդիոլային իրենց թիմի ղեկին են ցանկանում տեսնել «Բավարիան», «Միլանը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։ Նաև առաջարկներ են ստացվել Կատարի, Անգլիայի, Չիլիի և Բրազիլիայի ֆեդերացիաներից, որոնք ցանկանում են, որ Գվարդիոլան գլխավորի իրենց երկրների ազգային հավաքականները։
Իսպանացի փորձագետները գտնում են, որ ամենահավանական տարբերակն այն է, որ Գվարդիոլան կընտրի «Մանչեսթեր Սիթին»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը