Բաժիններ՝

Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպես է Արսեն Վենգերը ձեռքից բաց թողել իրեն (լուսանկար)

12 տարի առաջ շվեդական «Մալմո» ակումբի ֆուտբոլային հասարակությանը ոչ հայտնի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ժամանել է Լոնդոն, որտեղ այցելել է «Արսենալի» գրասենյակ։ Պատճառը հասկանալի էր. նրանով հետաքրքրված էր թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը և ակումբը։

«Արսենն ինձ տվեց 9 համարի մարզաշապիկը՝ հետևում իմ ազգանունով։ Ես պարզապես ապշած էի։ Այդ պահից ի վեր՝ սպասում էի, որ լոնդոնցիները կգնեն իմ տրանսֆերը։ Սակայն նրանք նույնիսկ չփորձեցին գործին լրջորեն վերաբերվել», – Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

«Վենգերն այդպես էլ հստակ առաջարկ չարեց ինձ։ Նա պարզապես ասաց. «Ես ուզում եմ տեսնել, թե որքան լավն ես դու։ Սակայն մենք դեռ պետք է դիտենք քո խաղը, որից հետո միայն որոշում կկայացնենք»։ Ես չէի կարող հավատալ դրան», – ասում է շվեդ ֆուտբոլիստը։

Անգլիական մամուլի տեղեկություններով՝ «Արսենալը» «Մալմեի» հետ 3 միլիոնանոց պայմանագիր է պատրաստվում կնքել, սակայն Իբրահիմովիչին այնքան էին զայրացրել Վենգերի խոսքերը, որ նա հեռանում է Լոնդոնից։

Շուտով Զլատանը պայմանագիր կնքեց «Այաքսի» հետ, իսկ «կանոնիրները» 8 մլն ֆունտով գնեցին «Էվերտոնի» հարձակվող Ֆրենսիս Ջեֆերսին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս