Ալբիոլը, Կարվալյուն և Կական ձմռանը կարող են Միլան տեղափոխվել
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին սկսել է բանակցել «Ռեալի» հետ մի շարք ֆուտբոլիստների տրասնֆերների հարցով։
Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ իտալացիները հետաքրքրված են պաշտպաններ Ռաուլ Ալբիոլի և Ռիկարդու Կարվալյուի, ինչպես նաև Կակայի ծառայություններով:
Բոլոր այս ֆուտբոլիստներին «Միլանը» ցանկանում է ձեռք բերել հենց այս ձմեռային տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը