
Ձուկը նվազեցնում է երեխաների մոտ ասթմայի առաջացման հավանականությունը

Երեխաները, ովքեր ձուկ են ուտում 6-12 ամսական տարիքում, նվազեցնում են հետագայում ասթմայով հիվանդանալու իրենց հավանականությունը: Ինչպես գրում է dailymail-ը, այս եզրակցությանն են եկել գիտնականները, ովքեր պնդում են, թե մինչև վեց ամսականը կամ մեկ տարեկանը լրանալուց հետո ձուկ ուտելը նույն բարերար ազդեցությունը չի թողնում երեխայի առողջության վրա: Նման արդյունքները ստացվել են Նիդեռլանդներում ապրող 7000 երեխաների հետազոտության ընթացքում:
dailymail-ը գրում է, որ շատ ծնողներ ու բժիշկներ, հաշվի առնելով, որ ծովամթերքնրից երեխաների մոտ կարող է ալերգիկ ռեակցիա սկսվել, նշված տարիքի երեխաներին ծովամթերք չեն տալիս: Այնուամենայնիվ, նշված հետազոտության հեղինակները պնդում են, որ հղիության և երեխայի ծնունդից հետո նշված ժամանակահատվածի ընթացքում ծովամթերքի օգտագործումն իջեցնում է ասթմայով հիվանդանալու հավանականությունը: