Բաժիններ՝

Վարչապետը կաշառում է իշխող վերնախավին

«Վարչապետը, հավանաբար, ուզում է իշխանության վերնախավում գտնվող ամեն մեկին գոնե մի կենսաթոշակային հիմնադրամ նվիրել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով «Եկամտային հարկի» մասին օրենքին և կենսաթոշակային բարեփոխումներին: «Նույն բանն էլ տեղի ունեցավ 2005թ., երբ լրացել էր իր` Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնավարման ժամկետը, իրեն չէին ցանկանում կրկին նշանակել այդ պաշտոնում։ Նա հանրապետության ղեկավարին մասնակից դարձրեց բանկային գործին: Այսինքն,  վարչապետը, օգտագործելով հանրային ռեսուրսը, կաշառում է իշխող վերնախավին: Ուրիշ բան այդ «ռեֆորմներում»  չկա: Սակայն մեզ դա մատուցվում է` որպես ռեֆորմ»,- ասել է Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս