Բաժիններ՝

Հայաստան – Լիտվա` 4:2. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը 2012 թվականն ավարտեց հաղթանակով: Մեր տղաները «Հանրապետական» մարզադաշտում 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարան Լիտվայի ընտրանու նկատմամբ:


Մեր մարզական գործընկեր SportArmenia-ն ուղիղ տեքստային ռեպորտաժով ներկայացրեց հանդիպումը.

Թիմերի մեկնարկային կազմերը.

Հայաստանի հավաքական. Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Մարկոս Պիզելլի, Արազ Օզբիլիս, Էդգար Մանուչարյան:

Լիտվայի հավաքական. Գիեդրիուս Արլաուսկիս, Վիտաուտաս Անդրիշկևիչուս, Աուրիմաս Վիլկաիտիս, Մինդուգաս Պանկա, Էդգարաս Չեսնաուսկաս, Դևիդաս Մատուլևիչուս, Սալուիուս Միկոլիունաս, Լինաս Պիլիբաիտիս, Կարոլիս Չևեդուկաս, Ֆիոդոր Չերնիչ, Մարիուս Ստանկյավիչուս:

1. Հանդիպումը մեկնարկեց:

2. Առաջին գրոհը կազմակերպեցին հյուրերը, մրցակցի կիսապաշտպանն աջ եզրով անցում ձեռնարկեց, սակայն չկարողացավ գնդակը պահել դաշտի սահմաններում:

4. Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանն ավագի թևկապը հանձնեց Ռոման Բերեզովսկուն ու հեռացավ խաղադաշտից, նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Արտակ Եդիգարյանը: Ընդմիջման ժամանակ տեղի կունենա Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը:

7.Գոոոոոոոոոոոոոոոոլ. Էդգար Մանուչարյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին. Հենրիխ Մխիթարյանը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում խլեց գնդակը պաշտպանից, այն ուղարկեց ձախ եզրով առաջ ընթացող Արազ Օզբիլիսին, վերջինս փոխանցում կատարեց Էդգար Մանուչարյանին, ով մոտ 18 մետրից գրավեց Արլաուսկիսի դարպասը:


11. Էդգար Մանուչարյանը մրցակցի հետ պայքարում թեթևակի վնասվածք ստացավ:

14. Մանուչարյանը չի կարողանում շարունակել հանդիպումը: Մինասյանը նրա փոխարեն խաղադաշտ մտցրեց Դավիթ Մանոյանին:

17. Անկյունային հարված Ռոման Բերեզովսկու դարպասի մոտ: Հյուրերը փոքր-ինչ ակտիվացել են վերջին րոպեներին, բայց այս ստանդարտից ոչինչ չկարողացան քաղել:

18. Հայաստանի հավաքականի հակագրոհը եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը, մեր առաջատարի հարվածն իր վրա ընդունեց մրցակցի պաշտպանը:

21.Կարոլիս Չևեդուկասը մեն-մեանկ դուրս եկավ Բերեզովսկու դեմ, բայց մեր դարպասապահն ավելի շուտ հասավ գնդակին:

24. Արագ հակագրոհ ձեռնարկեցին մերոնք, բայց Գևորգ Ղազարյանը չկարողացավ ճիշտ փոխանցում կատարել Հենրիխ Մխիթարյանին:

28. Երրորդ փոփոխությունը կատարեց Վարդան Մինասյանը: Ռոբերտ Արզումանյանի փոխարեն խաղադաշտ մտավ Տարոն Ոսկանյանը:

30. Մարկոս Պիզելլին ձախ եզրով լավ անցում կատարեց գնդակը փոխանցեց Ղազարյանին, Գևորգն այն ուղարկեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ միայն մրցակցի պաշտպաններն էին:

32. Լիտվացիները տուգանային հարվածի իրավունք են ստացել: Չեսնաուսկիսի մոտ 24 մետրից կատարած հարվածն իր վրա ընդունեց Բերեզովսկու կառուցած պատը:

37. Մարկոս Պիզելլին ու Կարոլիս Չևեդուկասը բախվեցին միմյանց վերևից եկող գնդակի համար պայքարելիս: Երկու ֆուտբոլիստներն էլ միայն բժիշկների միջամտությունից հետո ոտքի կանգնեցին:

40. Լիտվացիներն անընդհատ գրոհում են, սակայն նրանց գործողություններում սրություն չկա:

42. Կրկին սրընթաց հակագրոհ մեր տղաների կատարմամբ. Դավիթ Մանոյանը լավ դիրքում ստացավ գնդակը մի քանի մետր առաջ շարժվեց, փոխանցում կատարեց Մխիթարյանին,  Հենրիխը շրջանցեց մրցակցի 2 պաշտպանի ու թվում էր` կհարվածի, բայց որոշեց փոխանցում կատարել, որն անհաջող ստացվեց:

45. Լիտվացիները հերթական անկյունային հարվածի իրավունքն են ստացել: Մատուլևիչուսի գլխով կատարած հարվածը բարձր ստացվեց:

45+2. Ընդմիջում

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդմիջմանը պարգևատրեցին Սարգիս Հովսեփյանին: Հայրապետյանը ավտոմեքենայի բանալիներ հանձնեց մեր ավագին, իսկ Մարգարյանը ոսկե մեդալ տվեց:

46. Մեկնարկեց երկրորդ խաղակեսը

48. Մինդուգաս Պանկան դեղին քարտ ստացավ Հենրիխ Մխիթարյանի անցումը կասեցնելու համար:

51.  Գոոոոոոոոոոլ. Կառլեն Մկրտչյանը կրկնապատկեց հաշիվը: Հենրիխ Մխիթարյանը գերազանց իրացրեց տուգանային հարվածը, Մխիթարյանի հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից, բայց Կառլեն Մկրտչյանը բոլորից արագ կողմնորոշվեց ու ընկած դիրքից այն ուղարկեց մրցակցի դարպասը:

55. Գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ. Հենրիխ Մխիթարյաաաաաաաաաաաաաաաաաան: Մեր առաջատարը գնդակը ստացավ Գևորգ Ղազարյանից, այն խաղարկեց Արազ Օզբիլիսի հետ ու դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 3:0:

57. Տադաս Կիանսկասը մտավ խաղադաշտ Աուրիմաս Վիկաիտիսի փոխարեն:

58. Մարկոս Պիզելլին Կամո Հովհաննիսյանից լավ դիրքում ստացավ գնդակը, բայց նրա հարվածը չստացվեց:

60. Գևորգ Ղազարյանը մոտ 22 մետրից հարվածեց մրցակցի դարպասին, գնդակը շեղ ընթացավ:

61. Արտակ Եդիգարյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Հովհաննես համբարձումյանը:

62. Հայաստանի հավաքականի գրոհները մեկը մյուսից վտանգավոր են. այս անգամ էլ Արազ Օզբիլիսի հարվածը փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:

66. Գոլ Արտուրաս Ռիմկևիչուսը շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ` 3:1

68. Արաաաաազ Օզբիլիիիիիիիիս. հերթական վտանգավոր հարվածը` Արազի կատարմամբ, որից հետո միայն դարպասաձողը փրկեց մրցակցին:

69. Մերոնք պաշարել են մրցակցի տուգանային հրապարակը. Գևորգ Ղազարյանի հարվածից հետո Արլաուսկիսը դժվարությամբ գնդակը հանեց անկյունային:

71. ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ. շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Արազ Օզբիլիսը, ով միանշանակ ամենաակտիվն է այսօր խաղադաշտում:

73. Հենրիխ Մխիթարյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Մասիս Ոսկանյանը: Տրբունաները ծափահարում են:

75. Կրկին ծափահարություններ. խաղադաշտը լքեց Հայաստանի հավաքականի 4-րդ գոլի հեղինակ Արազ Օզբիլիսը. նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Էդգար Մալաքյանը:

77. Պիզելլին կենտրոնով առաջ ընթացավ, շրջանցեց 2 պաշտպանի, բայց բաց թողեց հարվածի պահը:

80. 11 մետրանոց` Հայաստանի հավաքականի դարպասին. Կառլեն Մկրտչյանը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում:

81. Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ մտավ Արթուր Եդիգարյանը:

83. Գոլ. Արտուրաս Ռինկյավիչուսը հստակ իրացրեց 11 մետրանոցը:

87. Մասիս Ոսկանյանը դեղին քարտ ստացավ մրցակցի վտանգավոր գրոհը կասեցնելու համար:

90. Հանդիպման գլխավոր մրցավարը 3 րոպե ավելացրեց հիմնական ժամանակին:

90+2. Մարկոսը վայր ընկավ մրցակցի տուգանային հրապարակում, 11 մետրանոց էր պահանջում, բայց մրցավարը գտավ, որ հենց Պիզելլին է խախտել կանոնները:

90+3. Հանդիպումն ավարտված է, Հայաստանի հավաքականը 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս