Աշոտ Չտրկյանը դադարեցրել է հացադուլը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Աշոտ Չտրկյանը ով նոյեմբերի 5-ից անժամկետ հացադուլ էր հայտարարել` դադարեցրել է:

Այդ մասին Pastinfo.am-ին տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ հացադուլը դադարեցնելու պատճառը կապված չի եղել նրա առողջական վիճակի հետ, նա շատ լավ է իրեն զգում:

Հիշեցնենք, որ Ա. Չտրկյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը, պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության):

Աշոտ Չտրկյանը դատապարտվել է այս տարվա ապրիլի 6-ին, տասը տարվա ազատազրկման: Սա նրա երկրորդ դատվածություն է: Վերջինիս բողոքը վերաբերում է իր նկատմամբ դատարանի կայացրած իր կարծիքով՝ ոչ արդարացի որոշմանը:

Տեսանյութեր

Լրահոս