
Հայտնաբերել են «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի մենեջերին ծեծի ենթարկողին (լուսանկարներ)

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները բերման են ենթարկել 31-ամյա Գարեգին Վարդանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Վարդանյանը աշխատում է «Իմեքս Գրուպ» ՍՊԸ-ում որպես մոնտաժող: Նա նոյեմբերի 9-ին ժամը 16:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի վրա գտնվող «Հայր և որդի Երիցյաններ» սուպերմարկետի «Ֆլոռանժ» օծանելիքի խանութի դիմաց վիճաբանության մեջ է մտել «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի մենեջեր, 29-ամյա Գագիկ Հեբոյանի հետ:
Վեճի ընթացքում Գարեգինը հրել էր Գագիկին, որի արդյունքում ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկակական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գարեգինը Հեբոյանի քրոջ նախկին ամուսինն է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ:
shamshyan.com