
ԲՀԿ-ն մտադիր չէ մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի գնահատականը

Ցանկացած քաղաքական գործիչ, այդ թվում Հայաստանի երկրորդ նախագահը, իրավունք ունի մեկնաբանել ցանկացած հարց և հայտնել իր կարծիքը հասարակական-քաղաքական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, ինքը նպատակահարմար չի համարում մեկնաբանել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները՝ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ: