Ատամնաբույժը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային (լուսանկարներ)
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 8:00-ի սահմաններում, Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 36-ամյա Էլլա Էլիբեկյանը Խուդյակով փողոցի թիվ 67 տան դիմաց («Ավանի ծաղկի փողոց»), վարելով «Նիսսան» մակնիշի 22 ՕՍ 533 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 8-ամյա Հրաչյա Շահբազյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Այստեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Երեխան սովորում է Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում, իսկ Է. Էլիբեկյանը աշխատում է «Նորայր Շահբազյան» Ա/Ձ-ում որպես ատամնաբույժ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
shamshyan.com