Գագիկ Ծառուկյանը «տարվա մարդ» մրցանակն ավելի թանկ է առել, քան ասվում է
shamshyan.com-ի հարցին, թե՝ Դուք Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձութուներից լավ տեղեկացված եք, ասում են` Գագիկ Ծառուկյանը «տարվա մարդ» մրցանակը գնել է 30 հազար դոլարով, այդ մրցանակները իրականում վաճառքի՞ են հանված, թե՞ իսկապես տրվում են, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը պատասխանել է.
«Կան մրցանակներ, որոնք տրվում, կան մրցանակաբաշխություններ, որոնք վաճառվում են: Որոշ տեղերում էլ փողով կարող ես ինչ-որ մեկի հետ ճաշել կամ մրցանակ ստանալ, ինչպես արվում է Արևմուտքում: Իհարկե, որոշ տեղերում դա արվում է տակից: Իմ ունեցած տեղեկություններով, դա մի քիչ ավելի թանկ արժի»:
Հարցին, մոտավորապես որքա՞ն կարժենա այդ մրցանակը, Արամ Կարապետյանը պատասխանել է. «Մոտավորպես, մարդիկ եթե դա գնում են դրսից` «սուլիցի» (ինչպես իրենք են անվանում նմանատիպ գործընթացները), դատելով, թե որտեղ է դա կատարվում, դա հասնում է մոտավորպես 50 հազար դոլարի»: