Բաժիններ՝

Գոմեշի մսի գործով միակ մեղադրյալը դեռ հիվանդանոցում է

Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանը մեկ ամսից ավելի է ինչ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ շարունակելով ստանալ ստացիոնար բուժում:

Այդ մասին Pastinfo.am-ին տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:

Օհանջանյանը նախկինում սրտի վիրահատություն է տարել և ստենդավորվել է նրա սիրտը:

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի հավաստմամբ Ա. Օհանջանյանն այս գործով միակ մեղադրյալն է։


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս