Բաժիններ՝

«Իրեր տարբերակող ռոբոտ» և «Ական փնտրող ռոբոտ» մրցույթների գրանցումն սկսված է

2013 թ. համար Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հայտարարում է ԱրմՌոբոտիքսի երկու մրցույթի գրանցում: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը կարող են գրանցվել «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթին մասնակցել ցանկացողները, իսկ մինչև դեկտեմբերի 28-ը` «Ական փնտրող ռոբոտ» պատրաստել ցանկացողները: Գրանցման համար անհրաժեշտ է այցելել www.armrobotics.am և լրացնել հայտը:  Մրցույթների եզրափակիչ փուլերը կկայանան 2013թ. մարտ և մայիս ամիսներին:  Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

«Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթի մասնակիցները  պետք է նախագծեն և պատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն, կհավաքեն և կդասակարգեն իրարից տարբեր 2 իր` թենիսի գնդակը և հյութի մետաղական տարան:

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթի մասնակիցների նախագծած և պատրաստած ռոբոտները պետք է գտնեն հողի տակ պահված ականները, նշեն դրանց տեղակայման վայրը, սարքեն ականների դասավորությամբ էլեկտրոնային քարտեզ և ուղարկեն սերվերի վրա:

Տեղեկացնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2008թ.-իցՀայաստանում կազմակերպվում է  Ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագիրը (Արմռոբոտիքս): Առաջին նախագիծը «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն էր, որում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետև կազմակերպեց նաև «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս