«Դուետ» բարի աշխատակցին «Մերսեդեսով» վրաերթ կատարող վարորդը ներկայացել է քննչական բաժին

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է մեղայականով ներկայացել Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Վարդան Մուսինյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս խոստովանել է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 23:00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող «Արարատբանկի» դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո ավտոմեքենան հեռացրել է վրաերթի վայրից, հետո զանգահարել 1-03 ծառայություն, օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց ու, քանի որ մտածել է, որ վրաերթի ենթարկվածի հարազատները հիվանդանոցում հաշվեհարդար կտեսնեն իր նկատմամբ, հեռացել է: Նշենք, որ հետիոտնը ճանապարհը անցնելիս է եղել անթույլատրելի հատվածով:

Գ. Շամշյանը հայտնում է, որ վրաերթը կատարվել է Վ. Մուսինյանի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի 18 ԼՕ 807 համարանիշի ավտոմեքենայով: Իսկ վրաերթի ենթարկվածը եղել է «Դուետ» բարի աշխատակից, 47-ամյա Անահիտ Եսայանը:

ՃՏ քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանի հանձնարարականով Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանման տարածք:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս