Բաժիններ՝

Լևանտեի պաշտպանը ներողություն է խնդրել Ռոնալդուից

«Լևանտեն» պաշտպան Դավիդ Նավարոն հավաստիացրել է, որ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ խաղում միտումնավոր չի հարվածել «Արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին։ Հիշեցնենք, որ խաղի դրվագներից մեկում վերևից եկող գնդակի համար պայքարելիս Նավարոն ձեռքով հարվածել էր Կրիշտիանոյի երեսին, որի արդյունքում պորտուգալացին հոնքի պատռվածք էր ստացել ու նրա ամբողջ դեպքն արյունոտվել էր:

«Դա պարզապես անհաջող շարժում էր իմ կողմից։ Ես ոչ մի դեպքում չէի ցանկանում վնասել Ռոնալդուին։ Իհարկե, ներողություն եմ խնդրում նրանից», – 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Լևանտեի» պաշտոնական կայքը։

Նշվում է նաև, որ Նավարոն այսօր առավոտյան զանգահարել է Ռոնալդուին և նրան առողջություն մաղթել։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս