Բաժիններ՝

Օզբիլիս. Մենք ճիշտ ճանապարհին ենք

Կրասնոդարի «Կուբանի» հայազգի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը խոսել է իր թիմի ներուժի, ինչպես նաև Ռուսաստանի առաջնությունը հաղթելու ամենահավանական թեկնածուների մասին։

««Կուբանը» մեծ նպատակներ հետապնդող թիմ է։ Թիմում կան բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մրցաշարային աղյուսակում ավելի բարձր տեղեր գրավենք։ Կարծում եմ, որ «Կուբանը» մտնում է 5 ուժեղագույնների մեջ։ Ժամանակ է հարկավոր խաղը լավացնելու համար, սակայն մենք ճիշտ ճանապարհին ենք։ Եթե այսպես շարունակենք, ապա մի քանի տարի անց «Կուբանը» թոփ մակարդակի թիմ կդառնա։

Ռուսաստանում կան բազմաթիվ լավ թիմեր, սակայն կարծում եմ, որ առաջնությունը հաղթելու հիմնական հավակնորդներն են «ԲԿՄԱ-ն» և «Անժին»»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում Sportbox-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930