
Գերմանիան այժմ երկու անգամ ուժեղ է Հոլանդիայի հավաքականից. Ռոբեն

«Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը խոսել է Գերմանիայի հավաքականի հետ առաջիկա ընկերական հանդիպման մասին:
«Հոլանդիայի համար դա կարևոր փորձարկում կլինի, քանի որ մենք բոլորովին նոր հավաքական և մարզիչ ունենք: Մենք դեռ զարգացման փուլում ենք, և այդ առումով Գերմանիան առաջ է մեզնից: Սակայն հանդիպումը հետաքրքիր կստացվի: Մենք հնարավորություն ունենք մրցել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ:
Մեզ համար Գերմանիան ամենասկզբունքային մրցակիցն է: Այժմ այն երկու անգամ ուժեղ է մեզնից: Այս խաղը կօգնի մեր երիտասարդներին աճել», – Ռոբենի խոսքերը մեջբերում է Kicker-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը